-
17.06.2017|
09:09
Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախի ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
-
14.06.2017|
09:07
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասաց, որ «այցը կատարվում է նախնական պայմանավորվածության համապատասխան»:
-
13.06.2017|
11:58
Արցախում գործունեություն ծավալող «Խորենացի» ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Ինքնություն» խորագրով ծրագրի շրջանակներում պատրաստել է տեսանյութեր, որոնք պատմում են Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց մասին:
-
12.06.2017|
16:08
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
-
12.06.2017|
16:05
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքում է հայկական բանակի ստորաբաժանումների կողմից Աղդամի շրջանի բնակավայրերին մոտակա տարածքներում հրդեհումների մասին ադրբեջանական հաղորդումները:
-
09.06.2017|
06:19
Ի դեպ, եթե որևէ մեկը հետևում է հայաստանյան իրադարձություններին և հայրենական լրատվամիջոցների հրապարակումներին, ապա հաստատ ուշադրություն դարձրած կլինի այն փաստին, որ մայիսի 23-24-ին Երևանում տեղի է ունեցել նաև մի տարօրինակ միջազգային խորհրդաժողով՝ «Անցման վերջը. Հայաստանը 25 տարեկան է: Ի՞նչ անել» խորագրով, որը կազմակերպել էր ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ինստիտուտը:
-
08.06.2017|
16:47
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգևներով պարգեւատրման և բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների և պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
-
06.06.2017|
20:49
Արցախում նոր ռազմական գործողությունների դեպքում հաղթանակը հայկական կողմինն է լինելու, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
-
06.06.2017|
04:35
Մայիսի 25-ին Երևանում ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի («Րաֆֆու կենտրոն», ինչպես սովորաբար ասում են երևանցիները) հովանավորությամբ տեղի ունեցավ սեմինար «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. բանավեճ Արցախի ստատուս քվոյի շուրջ» ընդհանուր թեմայով:
-
06.06.2017|
04:12
Մենք դարձյալ Հայրենիք կորցնելու ո՛չ պատմական, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային իրավունքը չունենք։
Մեր մեծ երկիրը կորցրել ենք, մինչև հիմա մորմոքում ենք։