-
02.03.2017|
18:21
Նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական ուղերձ են հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ։
-
02.03.2017|
18:20
Լեռնային Ղարաբաղի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հերքեց Ադրբեջանի ՊՆ հաղորդումը իբր հայկական մի հենակետ կամ շտաբ ոչնչացնելու մասին:
-
02.03.2017|
18:15
Երեկ Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի շրջաբերական էր ստացվել՝ հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանցի և հայաստանցի մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
-
02.03.2017|
11:39
Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:
-
02.03.2017|
10:31
Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելել են Արցախ:
-
02.03.2017|
10:10
Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) համաժողովների շրջանակներում հանդիպեցին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
-
01.03.2017|
21:19
Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ. տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
-
01.03.2017|
20:56
- Ես ինչպես մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի, համոզված եմ ԼՂ լուսավոր ապագայի հարցում։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր պետությունը լինի ուժեղ, ժողովրդավար, սոցիալական և դինամիկ զարգացող պետություն, որն արժանի տեղ կզբաղեցնի քաղաքակիրթ աշխարհում։
-
01.03.2017|
20:43
Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերը:
-
01.03.2017|
11:25
Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: