-
13.11.2016|
19:31
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82-միլիմետրանոց ականանետեր։
-
13.11.2016|
19:27
Նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:
-
12.11.2016|
21:24
Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որից միշտ սպասելի են հնարավոր արկածախնդիր քայլեր, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով երեկ առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին:
-
12.11.2016|
16:04
Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
-
12.11.2016|
11:46
2016-ի մարտ-ապրիլ ամիսներին Տավուշի մարզի Բաղանիս համայնքին «Սահման» հասարակական կազմակերպության ջանքերով տրամադրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով:
-
12.11.2016|
11:34
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում:
-
11.11.2016|
15:12
Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ:
-
11.11.2016|
13:23
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին:
-
10.11.2016|
19:17
ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։
-
08.11.2016|
23:21
Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվում է համաժողով «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներն ու հեռանկարները» թեմայով։