Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թաթներդ հեռու Արցախից՝ բողոքի երթ Ռուսաստանի դեսպանատուն

Թաթներդ հեռու Արցախից՝ բողոքի երթ Ռուսաստանի դեսպանատուն
14.04.2016 | 11:36

Երեկ Ազատության հրապարակից Ռուսաստանի դեսպանատուն բողոքի երթ է կայացել: «Ժառանգության» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը կոչ արեց հայ զինվորների կողքին կանգնել և պատրանքներ չունենալ, որ Ռուսաստանը կամ այլ երկիր փրկիչ են հայերի համար: «Ռուսաստանը թող հիշի՝ մենք թույլ չենք տա ոչ մի կտոր հողի հանձնում, մեզ պետք չեն ձեր խաղաղապահ ուժերը: Ռուսական խաղաղապահ ուժեր, դա նշանակում է զինված պերմյակովներ Հայաստանում. մենք թույլ չենք տա դա: Մեր տղերքի արյունը թանկ արժե, թաթներդ հեռու Արցախից»,-ասաց նա:

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ