ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ կինոնկարն արժանացել է հատուկ մրցանակի

«Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ կինոնկարն արժանացել է հատուկ մրցանակի
27.04.2016 | 11:20

Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում կայացավ «Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ներկայացված էր շուրջ 20 երկրի, ավելի քան 100 ֆիլմ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից փառատոնին մասնակցում էր ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով:
«Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնում երիտասարդ ռեժիսորի ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի` «Լավագույն խաղարակային ֆիլմ-դեբյուտ» անվանակարգում:
«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում` արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի դրվատանքին և ջերմ ընդունելությանը:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է միջազգային հեղինակավոր կինոփառատոների՝ արժանանալով 10-ից ավելի մրցանակների:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ