ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հրդեհ՝ «Բոքոնիկում»

Հրդեհ՝ «Բոքոնիկում»
29.05.2016 | 23:19

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեում գտնվող «Բոքոնիկ» հացի և քաղցրավենիքի արտադրամասում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.32-ին, մարվել՝ 12.46-ին: Խոհանոցում (10 քմ) այրվել է սառնարան, վառարան, 2 գազի բալոն (10 և 20 կգ-անոց), կախովի առաստաղից 3 քմ հատված, կոտրվել են վաճառասրահի պատուհանները, և ջերմահարվել առաստաղից 3 քմ հատված:


36-ամյա Ս. Ե.-ն ստացել է աջ և ձախ ձեռքերի այրվածքներ: Տուժածը տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ