Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կամային հաղթանակ

Կամային հաղթանակ
16.06.2016 | 23:21

Ավարտվեց Անգլիա-Ուելս հանդիպումը: Շնորհիվ տուգանայինից կատարված Գարեթ Բեյլի ֆանտաստիկ հարվածի, ուելսցիները բացեցին խաղի հաշիվը: Անգլիացիներից մեծ ջանքեր պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար:

Պատասխան գոլի հեղինակը «Լեստերի» հարձակվող Ջեյմի Վարդին էր, իսկ ահա մրցավարի խաղավարտն ազդարարող սուլիչի հնչելուց առաջ Անգլիայի ընտրանին հաշվի մեջ անցավ առաջ (գոլի հեղինակն էր՝ Ռահիմ Սթեռլինգը) տանելով Եվրոպայի այս առաջնության առաջին կամային հաղթանակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ