Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
20.06.2016 | 18:40

Kremlin.ru կայքը հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերություններում ընթացիկ իրավիճակը, հումանիտար համագործակցությունը, ղարաբաղյակ խնդրի լուծման ճանապարհները:


Վ. Պուտին. Հարգարժան Իլհամ Հեյդարովիչ, թանկագին բարեկամներ, թույլ տվեք ողջունել ձեզ Պետերբուրգում: Խնդիրը, հանուն որի մենք հանդիպել ենք, լավ հայտնի է՝ դեռ անցյալ ժամանակներից մեզ հասած ղարաբաղյան պրոբլեմն է: Բայց ես ուզում եմ օգտագործել մեր հանդիպումը՝ խոսելու համար մեր երկկողմ հարաբերություններից: Նախևառաջ հենց նոր ավարտված սանկտպետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի համապատկերում ուզում եմ նշել, որ հայտնի պատճառներով, ցավոք, մենք ապրանքաշրջանառության որոշակի անկում ենք գրանցել՝ անցյալ տարի և այս: Այստեղ դեր է խաղացել և էներգակիրների գնանկումը, մենք Ձեզ հետ գիտենք պատճառները: Ուզում եմ օգտագործել մեր այասօրվա հանդիպումը՝ այն ամենի մասին խոսելու համար, որ կազմում է մեր երկկողմ հարաբերությունները, ներառյալ հումանիտար կողմը: Մենք գիտենք՝ ինչ հոգատար են Ադրբեջանում վերաբերվում ռուսերենի ուսուցմանը, ինչ հաջողություններ ունեն մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը: Մենք այդ ամենը բարձր ենք գնահատում: Հույս ունեմ՝ այսպիսի աշխատանքները կշարունակվեն բոլոր ուղղություններով: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ:
Ի. Ալիև. Շնորհակալություն հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, նախևառաջ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել հերթական անգամ Ռուսաստան այցելելու հրավերի համար: Ուզում եմ առիթից օգտվելով՝ շնորհավորել հերթական Պետրբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի անցկացման առիթով, որ հոբելանական էր այս տարի և անցած տարիներին վերածվել է գլոբալ քաղաքականության և տնտեսության հարցերի քննարկման ու լուծման կարևորագույն հարթակներից մեկի: Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում էր համաժողովին և մեզ համար հատկապես հաճելի է, որ Ձեր մասնակցությամբ փաստաթուղթ ստորագրվեց Ադրբեջանում խոշորագույն էներգետիկ օբյեկտի ստեղծման մասին, որը մասնակի ֆինանսավորվելու է ռուսական բանկից:
Այսօրվա հիմնական քննարկման թեման, իհարկե, հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումն է: Ես շնորհակալ եմ Ձեզ հանդիպում անցկացնելու նախաձեռնության համար և այն կառուցողական դերի, որ Ռուսաստանը խաղում է կարգավորման գործընթացում: Կոնֆլիկտը ձգձգվում է, ինչպես հայտարարել են ՌԴ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է: Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ հատարարությունը: Բայց որպեսզի փոխվի ստատուս քվոն, պետք է սկզբում ապաօկուպացնել Ադրբեջանի տարածքները, որ ավելի քան 20 տարի օկուպացված են: Այսօր մենք հանգամանալից կխոսենք այդ մասին, մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որ վերջին երկու տարիներին գործնականում չէր վարվում: Եվ, իհարկե, սա լավ հնարավորություն է՝ քննարկելու տնտեսության և այլ ոլորտներում մեր հարաբերությունները:
Կարծում եմ՝ ապրանքաշրջանառության անկումը ժամանակավոր է: Մենք ծավալները վերականգնելու և մեծացնելու ճանապարհներ ենք որոնում: Կարծում եմ՝ դա տեղի կունենա: Մենք ակտիվ գործակցում ենք էներգետիկ ոլորտում, լավ հեռանկարներ կան տրանսպորտային համագործակցության մեջ: Հումանիտար թեման միշտ հատուկ նշանակություն է ունեցել, և առանց այս թեմայի, որ մերձեցնում է մեր ժողովուրդներին, անհնար է հարաբերություններ կառուցել: Իսկ մեր հարաբերությունները և Ռուսաստանը, և Ադբեջանը որակում են ռազմավարական գործակցություն: Եվս մեկ անամ շնորհակալություն հրավերի համար, հույս ունեմ շուտով Ձեզ տեսնել Ադրբեջանում:

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ