Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սպասեք հաղթանակի հուլիսի 16-ին

Սպասեք հաղթանակի հուլիսի 16-ին
14.07.2016 | 12:47

Վախթանգ Դարչինյանը ռինգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար հերթական մենամարտն անցկացնելու է հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում: Նա 10- ռաունդանոց մենամարտ կանցկացնի մեքսիկացի Էնրիկե Կևեդոյի հետ:

Հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում չեմպիոնական գոտու համար մենամարտելու է նաև Արթուր Աբրահամը: Նրա մրցակիցը սկանդինավցի 23-ամյա Թիմ Ռոբին Լիհաուգն է:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ