Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գյումրեցիների դեղին քարտը իշխանություններին

Գյումրեցիների դեղին քարտը իշխանություններին
28.07.2016 | 13:00

Իբրև աջակցություն Երևանի ցուցարարների, երեկ տասնյակ գյումրեցիներ երթով անցել են Գյումրու կենտրոնական փողոցներով՝ իշխանություններին ցույց տալով դեղին քարտ։ Երթի մասնակիցները պահանջում էին դադարեցնել անօրինական ձերբակալությունները։

«Այս ակցիան ընդամենը տրամաբանական շարունակությունն է դեռևս մի քանի օր առաջ Գյումրու մտահոգ մի շարք քաղաքացիների կողմից իշխանություններին ներկայացված պահանջների։ Մենք տասը կետից բաղկացած պահանջ էինք ներկայացրել, այդ թվում՝ ապօրինի ձերբակալությունները դադարեցնել, առանց արյունահեղության հարցը լուծելու եղանակներ գտնել ու նմանատիպ պահանջներ։ ՈՒ դեղին քարտի իմաստն այն էր, որ ցույց է տրվում դեղին քարտ իշխանություններին», - «Ազատության» հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը։

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ