«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քննարկվել են Հարկային օրենսգրքի նախագծի առաջարկությունները

Քննարկվել են Հարկային օրենսգրքի նախագծի առաջարկությունները
02.09.2016 | 23:33

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի առաջարկությունները՝ ներկայացված Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները:

Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ամփոփել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի շուրջ քննարկումները և վերջնական արդյունքները ներկայացնել կառավարություն:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ