«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՊՆ խոսնակը՝ Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին

ՊՆ խոսնակը՝ Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին
13.09.2016 | 12:46

ՀՀ պաշտպանության նախարարի նշանակման համար կա համապատասխան ձևաչափ և ժամկետ՝ ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ շուտով Սեյրան Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից և կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»՝ ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ