«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՊՆ-ում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցեր

ՊՆ-ում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցեր
16.09.2016 | 11:16

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին:


Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Նա բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ գնդապետ Բրյուս Մերֆին կշարունակի պաշտոնակիցների գործը` աշխատանքային փորձը ծառայեցնելով հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացմանն ու խորացմանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ