«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էդուարդ Շարմազանով. Կարապետյանը ոչ մի տեղից չի եկել

Էդուարդ Շարմազանով. Կարապետյանը ոչ մի տեղից չի եկել
16.09.2016 | 11:17

ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զարմացնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին գնահատականները, թե հյուսիսից է եկել, թե Հարավից՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակը և ավելացրեց.

«Ոչ մի տեղից չի եկել, մարդը Հայաստանում ծնված, մեծացած մարդ է, Հայաստանից է եկել»: Նա հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը այսօր չէ, որ սկսել է համագործակցել ՀՀԿ-ի հետ. «Դեռևս 2009-ի Երևանի ավագանու ընտրություններում նա ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում, առաջադրվել է Երևանի քաղաքապետ»,- նշեց Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակը ոչ կոռեկտ համարեց դիտարկումը, թե Կարեն Կարապետյանը մի տեսակ «դրայվով» էր վարում կառավարության նիստը:


ՀՀԿ խոսնակը խորհուրդ տվեց վարչապետի աշխատանքին գնահատական չտալ՝ դատելով, թե ինչպես է նիստ վարում կամ ինչպես է այս կամ այն հարցին պատասխանում: «Կարեն Կարապետյանին ճանաչում եմ երկար տարիներ, բայց Կարեն Կարապետյանի և նոր կաբինետի խնդիրների և տեսլականի լավագույն գնահատականը տվել է հանրապետության նախագահը»,-ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ