«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Այնպես չէ, որ Գարեթ Բեյլը վատ ֆուտբոլիստ էր, որ «Տոտենհեմից» եկավ «Ռեալ»»

«Այնպես չէ, որ Գարեթ Բեյլը վատ ֆուտբոլիստ էր, որ «Տոտենհեմից» եկավ «Ռեալ»»
23.09.2016 | 11:03

ՀՀԿ խոսնակը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի աշխատանքը հաջող է գնահատում:

«Դժվար է կարճ ժամանակահատվածում գնահատական հնչեցնել, բայց, ճանաչելով Արծվիկ Մինասյանին, կարող եմ ասել, որ նա ազնիվ, սկզբունքային անձնավորություն է և անում է հնարավորը, որ իր ղեկավարած ոլորտն ունենա ձեռքբերումներ»,- ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մամուլի հրապարակումների շուրջ, թե Արծվիկ Մինասյանը ևս կփոխարինվի` էկոնոմիկայի նախարարությունից տեղափոխվելով բնապահպանության նախարարություն, Շարմազանովը գործի դրեց ֆուտբոլային գիտելիքները. «Այնպես չէ, որ Գարեթ Բեյլը վատ ֆուտբոլիստ էր, որ «Տոտենհեմից» եկավ «Ռեալ»:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ