Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին
21.10.2016 | 18:41

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի վիրահատությունը հեշտ չի եղել, բայց հաջող է անցել: Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր այդ օրն իր կողքին են եղել, այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Վիրահատությունը հեշտ չէր, սակայն հաջող անցավ: Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին և իր թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին ինձ աջակցելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արսեն Բադալյանին, ով իմ կողքին էր և քաջալերում էր: Շնորհակալություն Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին, նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Նորիկ Գևորգյանին Կիևի օդանավակայանում առաջացած խնդիրը հարթելու համար», - Facebook-յան իր էջում գրել է Միհրան Հարությունյանը: Նա շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին. «Նաև շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին Ֆրանկֆուրտում ցուցաբերած ուշադրության համար», - նշել է նա՝ հավելելով. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սոցիալական ցանցերում գրել ու աջակցել են: Գնահատում եմ»: Միհրան Հարությունյանն ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր եկել վնասվածքով։ Նա վնասվածքը ստացել էր դեռ 2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ:

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ