ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահար հրացաններ

Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահար հրացաններ
11.11.2016 | 23:54

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, այսօր ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 37 արկ, որից 13-ը` 60- միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82- միլիմետրանոց ականանետներից:


«Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ