Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մրցակցում են նաև ֆինանսական ոլորտում

Մրցակցում են նաև  ֆինանսական ոլորտում
22.11.2016 | 08:58

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսին, որ Քրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցում է ոչ միայն ֆուտբոլային դաշտում, ցանկանում է, որ նոր պայմանագրով (ներկայումս գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվին) ակումբն իրեն վճարի, հարկերը հանած, հիսուն միլիոն եվրո (սա ֆանտաստիկորեն մեծ գումար է. հիշեցնենք, որ «արքայականի» հետ բոլորովին վերջերս Ռոնալդուի կնքած պայմանագրում քսանմեկ միլիոն եվրո է ֆիքսված):

Ընդ որում, այդ ցանկության մեջ դեռևս հայտնի չէ՝ մտնո՞ւմ են նաև բոնուսային վճարումները: Բոլոր դեպքերում, սպասվում է, որ ակումբն ընդառաջ կգնա ֆուտբոլիստին նաև այն պատճառով, որ արգենտինացուն ձեռք բերելու հերթի են կանգնած «Բարսելոնից» անհամեմատ ավելի հզոր ֆինանսական միջոցներ ունեցող ակումբներ ինչպես Եվրոպայից, այնպես էլ ֆուտբոլային բում ապրող, այլ աշխարհամաս ու մայր ցամաք ներկայացնող երկրների ակումբներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ