ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պետդեպարտամենտ. Հալեպում հիվանդանոցների ռմբակոծությունների համար պատասխանատու է Ռուսաստանը

Պետդեպարտամենտ. Հալեպում հիվանդանոցների ռմբակոծությունների համար պատասխանատու է Ռուսաստանը
24.11.2016 | 11:41

«Սիրիայի Հալեպ քաղաքում հիվանդանոցների ռմբակոծությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին: Նա ասել է, որ ռմբակոծությունների մասին լուրերը ստացվում են հումանիտար կազմակերպություններից, ինչպիսին են «Բժիշկներ առանց սահմանների»-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Մարդու իրավունքների ուսումնասիրությունների սիրիական կենտրոնը, հետախուզական աղբյուրներից:


Դիտորդները հաղորդում են, որ վերջին օրերին Հալեպում 180 մարդ է զոհվել:
Մի քանի շաբաթվա «հումանիտար դադարից» հետո նոյեմբերի 15-ին ռուսական օդուժը վերսկսել է Հալեպի ռմբակոծությունները: Մոսկվան պնդում է, որ քաղաքացիական հաստատությունները չեն ռմբահարվում:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ