Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միջազգային կոնվենցիաները և Հայաստանի Հանրապետության օրենքները

Միջազգային կոնվենցիաները և Հայաստանի Հանրապետության օրենքները
30.11.2016 | 12:44

Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում տեղի կունենա պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը:

Ժողովածուում ներկայացվում են միջազգային այն կոնվենցիաները, համաձայնագրերը, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, և այդ միջազգային իրավական փաստաթղթերի պահանջներից ելնելով՝ ընդունել մի շարք օրենքներ: Միջազգային կոնվենցիաները և Հայաստանի Հանրապետության օրենքները ներկայացված են ժամանակագրական կարգով, ազատ շարադրանքով հղումներ կատարելով իրավական ակտի համապատասխան հոդվածներին: Ժողովածուն կազմված է երեք բաժիններից:


Առաջին բաժնում ընդգրկված են մշակութային և բնության ժառանգության պահպանման, պաշտպանության և օգտագործման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդունված միջազգային կոնվենցիաները: Երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Իրավական դաշտի ամբողջականությունն ապահովելու նպատակով՝ ներկայացվել է նաև այդ օրենքի կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մասին տեղեկույթ: Երրորդ բաժում առաջին անգամ ներկայացվում է կոնվենցիաներում և Հայաստանի Հանրապետության օրենքներում՝ օգտագործված սահմանումները և հասկացությունները (տերմինները), այնպես, ինչպես դրանք առկա են՝ բառարանի սկզբունքով: Բառարանում ընդգրկված են շուրջ 150 տերմիններ, և յուրաքանչյուր հասկացության (տերմինի) տողատակում նշված է կոնվենցիայի կամ ՀՀ օրենքի անունը և հոդվածը:

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ