Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կառավարությունը կարևորում է հարկային քաղաքականության պարզեցումը

Կառավարությունը կարևորում է հարկային քաղաքականության պարզեցումը
04.12.2016 | 09:49

Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ կառավարությունը կարևորում է հարկային քաղաքականության պարզեցումը: «Առաջնահերթ բարեփոխումների մեջ մենք կարևորում ենք հարկային բարեփոխումները: Այստեղ պարզեցման խնդիր կա:

Մենք «Հարկային օրենսգիրքը» ընդունել ենք վերջերս և լավ գիտենք, որ ոչ բոլորի կողմից է դա ընդունվել: Շատ լավ հասկանում ենք նրանց դժգոհությունները, որ սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում ենք, ստվերին որևիցե վերաբերմունք ցույց չենք տալիս: Մենք շատ լավ հասկանում ենք մի բան՝ մինչև ստվերին չբերենք սպիտակ դաշտ, դրա դեմ չպայքարենք, մենք ուղղակի ապագա չունենք»,- ընդգծեց վարչապետը: Վերջինս նաև ընդգծեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է նաև ներդրողներին Հայաստան բերելու և այստեղ բիզնեսն աշխուժացնելու հարցը:

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ