«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյանը պանիխիդան փոխում է լավատեսության

Կարեն Կարապետյանը պանիխիդան փոխում է լավատեսության
08.12.2016 | 08:37

Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի այցի օրը ընտրել է ոչ պատահական:
«Մենք այսօր Գյումրի էինք գնացել, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցեինք»,-ԱԺ-ում ասաց վարչապետը: Նա նշեց՝ մարզային այցելություններ են անում, որ քննարկեն մարզի զարգացման ծրագիրը: «Հատուկ այս օրը մենք այդ միջոցառումը կազմակերպեցինք, Տեղեկատվական կենտրոնով անցանք, որպեսզի ինչ-որ ձևի ազդակ ուղարկենք, որ կյանքը շարունակվում է, որ այս պանիխիդա վիճակից մի քիչ կարողանանք թափ տալ մեզ՝ մի քիչ ավելի օպտիմիստ վաղվա օրվան նայելով»,-ասաց Կարեն Կարապետյանը: Մինչև դեկտեմբերի վերջ մշակել են մեթոդաբանություն, որ՝ յուրաքանչյուր համայնք պետք է ներկայցնի իր զարգացման ծրագիրը:

«Գյումրիում ծրագիրը քննարկելու ենք, հաստատ, մի քիչ ավելի ուշադիր»,- նշեց նա: Վարչապետն ընդգծեց՝ Գյումրին ունի ֆանտաստիկ շանս՝ դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ