Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանը դժգոհել է Կարեն Կարապետյանից՝ նրան կոչելով «Stand up շոումեն»

Սերժ Սարգսյանը դժգոհել է Կարեն Կարապետյանից՝ նրան կոչելով «Stand up շոումեն»
08.12.2016 | 17:18

«Ժամանակը» գրում է. «Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին երկու՝ ՀԲԸՄ/ֆեսյբուքյան ասուլիսից և խմբագիրների հետ ունեցած հանդիպումից հետո իր դժգոհությունն է հայտնել նեղ շրջապատում՝ նրան կոչելով շոումեն։

Նա դժգոհել է, որ Կարեն Կարապետյանը երրորդ ամիսն է վարչապետ, սակայն իրական փոփոխությունների հույսերն ու սպասումներն ավելի մշուշոտ են դառնում, դրական քայլերի փոխարեն միայն ձախողումների և անհաջողությունների պատճառների մասին է խոսվում stand up շոուների նմանվող ելույթների տեսքով»։

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ