Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կառավարության թիվ մեկ խնդիրը արդար գործարար միջավայրի ստեղծումն է

Կառավարության թիվ մեկ խնդիրը արդար գործարար միջավայրի ստեղծումն է
20.12.2016 | 10:50

Հայաստանի կառավարության թիվ մեկ խնդիրը ամբողջովին ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայրի ստեղծումն է՝ fDi Intelligence պարբերականին տված հարցազրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետն առանձնացրել է ևս երկու առաջնահերթություն՝ հատուկ հիմնադրամների միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին գործարարության խթանում: Երրորդ՝ ըստ Կարեն Կարապետյանի, կառավարությունը ստեղծելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն պետական ու մասնավոր ոլորտների ներկայացուցիչների ներգրավմամբ: Կենտրոնի նպատակն է լինելու երկրի զարգացման երկարատև ռազմավարություններ մշակելը:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ