Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքիայում ևս 6000 մարդ է հեռացվել պետական հեղաշրջման փորձից հետո

Թուրքիայում ևս 6000 մարդ է հեռացվել պետական հեղաշրջման փորձից հետո
07.01.2017 | 15:50

Թուրքիայի իշխանությունները հեռացրել են պետական հեղաշրջման փորձին մասնակից ավելի քան 6 000 մարդու, հայտնում է Reuters-ը: Նրանց մեջ կան պետական ծառայողներ, զինվորականներ, ոստիկաններ և կրթության ոլորտի աշխատողներ:

Թուրքիայում արտակարգ դրություն է հուլիսի կեսի ռազմական հեղաշրջման փորձից հետո, որը երկրի խորհրդարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 3 ամսով՝ սկսած հունվարի 19-ից:

Դիտվել է՝ 2395

Մեկնաբանություններ