ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լեհաստանը ողջունել է ամերիկյան զորամիավորման տեղակայումը իր տարածքում

Լեհաստանը ողջունել է ամերիկյան զորամիավորման տեղակայումը իր տարածքում
16.01.2017 | 11:55

Լեհաստանի ղեկավարները ողջունել են իրենց երկրում ԱՄՆ զորամիավորման տեղակայումը և ներկա են գտնվել զինծառայողների ժամանմանը: Ի պատասխան ՈՒկրաինայում Ռուսաստանի գործողությունների՝ 3 500 ամերիկացի զինծառայողներ, որպես ՆԱՏՕ-ի խմբավորում, հերթագայության կարգով տեղակայվում են Արևելյան Եվրոպայում: «Սա կարևոր օր է Լեհաստանի և Եվրոպայի, մեր միացյալ պաշտպանության համար»,- Զագան ավանում ասել է վարչապետ Բեատա Շիդլոն:


Պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը ասել է, որ «ամերիկյան զորամիավորումը ժամանել է՝ Եվրոպայում և աշխարհում խաղաղությունը, ազատությունը և անկախությունը պաշտպանելու համար»:


«Այդ գործողությունները սպառնում են մեր շահերին և մեր անվտանգությանը»,- հունվարի 12-ին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և հավելել. «Մեզ հատկապես մտահոգում է երրորդ ուժի տեղակայումը մեր սահմանների մոտակայքում»:

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ