ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է նոր սպառազինության մատակարարման շուրջ

Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է նոր սպառազինության մատակարարման շուրջ
19.01.2017 | 21:08

Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով՝ «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

«Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք, հիմնականում, ամենաարդիական պաշտպանական մշակումներով: Դա վերաբերում է թե ուղղաթիռային տեխնիկային, թե պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է»,- ասել է Ալիևը՝ Ադրբեջանի և ՌԴ-ի նոր պայմանագրերի հեռանկարները գնահատել «լավ»:

«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակված են, ստորագրված են շուրջ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասը արդեն իրականացվել է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ