Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դարձավ 30 տարեկան

Դարձավ 30 տարեկան
27.01.2017 | 11:37

Հունվարի 24-ին «Բարսելոնի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը դարձավ 30 տարեկան: Համաշխարհային ֆուտբոլի այս վառ անհատականությունը որտեղ էլ հանդես է եկել («Նասիոնալ», «Գրոնինգեն», «Այաքս», «Լիվերպուլ», «Բարսելոն», ազգային հավաքական), եղել է առաջինների շարքում: Բազմաթիվ են ակումբայինի մակարդակով նրա պարգևները, որոնց կողքին ծանրակշիռ ներկայություն են եվրոպական 2014 ու 2016 թվականների առաջնությունների արդյունքներով նվաճած «Ոսկե խաղակոշիկները»: Սակայն Սուարեսը ֆուտբոլային աշխարհին հայտնի է ոչ միայն մարզական նվաճումներով: Նա հայտնի կծան է: Ուրուգվայցին իր զորեղ ատամների օգնությանն առաջին անգամ դիմեց դեռևս Անգլիայում հանդես գալիս: Զոհը «Չելսիի» պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչն էր: Մեկ տարի անց, 2014-ին, նա նույնն արեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, Իտալիայի հավաքականի հետ խաղում: Այս անգամ տուժողը Ջորջիո Կելինին էր: Բանը հասավ նրան, որ «Բարսելոն» տեղափոխվելիս ակումբը մարզիկի հետ պայմանագրում հատուկ կետ մտցրեց կծելու նոր հնարավոր դեպքերի հետ կապված պատժամիջոցների կիրառման մասին: Բարեբախտաբար, Սուարեսը մոռացության է տվել արատավոր սովորույթը, սակայն՝ մասամբ: Այն նա լիովին փոխհատուում է մրցակիցներին գոլերով պատժելով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ