Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հովիկ Աբրահամյան. Մայր գետերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնամոռաց առվակների միավորում

Հովիկ Աբրահամյան. Մայր գետերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնամոռաց առվակների միավորում
28.01.2017 | 01:03

ԱԺ նախկին խոսնակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո Ֆեյսբուքում անդրադարձել է ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում գետերի ու առուների մասին փոխաբերությանը.


«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ