Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մինսկը լիարժեք չի կատարում ԵԱՏՄ պայմանագրի պահանջները

Մինսկը լիարժեք չի կատարում ԵԱՏՄ պայմանագրի պահանջները
23.02.2017 | 15:58

ԵԱՏՄ դատարանը վճռել է, որ Բելառուսն ամբողջական ծավալով չի կատարում ԵԱՏՄ պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին և Մաքսային միության գործառնության ապահովմանը՝ ասված է դատարանի պաշտոնական կայքում հրապարակված վճռում:

Դատարանը վճռել է մասամբ բավարարել Ռուսաստանի հայցը՝ հաստատելով, որ Բելառուսն ամբողջությամբ չի կատարել 2014-ի մայիսի 29-ին կնքված ԵԱՏՄ պայմանագրի 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին, Մաքսային միության գործառնության ապահովմանը:


Ավելի վաղ ՌԴ Արդարադատության նախարարությունը հայց էր ներկայցրել ԵԱՏՄ դատարան, որ 2014-ի վերջին և 2015-ի սկզբին Բելառուսի մաքսային մարմիններն առանց հիմնավորման որոշում են կայացրել կալանք դնել և իրացնել կենցաղային տեխնիկան, որը պատկանել է ռուսական սուբյեկտներին:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ