ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հոջսոնը՝ թիվ մեկ հավակնորդ

Հոջսոնը՝ թիվ մեկ հավակնորդ
03.03.2017 | 12:47

Անգլիայի ֆուտբոլի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը «Լեստեր» ակումբի գլխավոր մարզչի թիվ մեկ հավակնորդն է: Նա գործազուրկ է 2016 թվից՝ այն բանից հետո, երբ երկրի ընտրանին Եվրոպայի առաջնության մեկ ութերորդում պարտություն կրեց իսլանդացիներից ու դուրս մնաց պայքարից: Ի թիվս այլ ակումբների, 69-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Լիվերպուլը», «Ֆուլհեմը», «Վեստ Բրոմվիչը»:

Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անհաջող մրցելույթների շարքից հետո, երբ «աղվեսները» արդեն մնացել էին առանց անցած տարի իրենց չեմպիոնական բարձունքի հասցրած Կլաուդիո Ռանիերիի, 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ են տոնել մեդալների համար պայքարող «Լիվերպուլի» նկատմամբ ու առժամանակ հեռացել վտանգավոր գոտուց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ