Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ֆինանս է, որ գալիս է

Ֆինանս է, որ գալիս է
31.03.2017 | 11:21

Marca-ի տեղեկացմամբ, երեկ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը մեծամասշտաբ պայմանագիր է կնքել իսպանական Telefonica ընկերության հետ, համաձայն որի «արքայականը» երկու տարվա համար կստանա հարյուր միլիոն եվրո: Սրանից զատ «սերուցքայինների» գանձապանակը կավելանա ևս 25 միլիոն եվրոյով: Սա` արդեն Emirates-ի հետ շարունակվող համագործակցության արդյունքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ