ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եգիպտոսի նախագահը հրահանգել է ամբողջ երկրում զորքեր տեղակայել

Եգիպտոսի նախագահը հրահանգել է ամբողջ երկրում զորքեր տեղակայել
10.04.2017 | 12:23

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամայել է ամբողջ երկրում զորքեր տեղակայել ահաբեկչությունների շարքից հետո՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ղեկավարի վարչակազմի հայտարարությունը:

Տանտա քաղաքի եկեղեցում և Ալեքսանդրիայի մայր տաճարում պայթյունների հետևանքով 43 մարդ է զոհվել: «Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, հրամայել է անհապաղ զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայել և օգնություն ցուցաբերել քաղաքացիական ոստիկանությանը կենսականորեն կարևոր օբյեկտների (պահպանության) ապահովման գործում հանրապետության բոլոր նահանգներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ