Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ՝ Ստամբուլի Սբ Վարդանանց եկեղեցում

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ՝ Ստամբուլի Սբ Վարդանանց եկեղեցում
24.04.2017 | 22:50

Այսօր առավոտյան Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պատարագին, որ մատուցվել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ, ներկա են գտնվել հարյուր հայեր։ Արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014-ի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ