Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ժամը 20:00-ին ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ

Ժամը 20:00-ին ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ
15.05.2017 | 10:08

Մայիսի 14-ին, ժամը 20-ի դրությամբ, Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ: Ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 16-ը՝ ոստիկանության ծառայողներից, 29-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 11-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 4-ը՝ այլ աղբյուրներից:

Հետաքննություն է կատարվում 17 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով: Մնացած 52 ահազանգերը ստուգման փուլում են:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ