ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նրանց ատելության օբյեկտը միայն Ռուսաստա՞նն է, ՌԴ դեսպանատունը և ռուսնե՞րը

Նրանց ատելության օբյեկտը միայն Ռուսաստա՞նն է, ՌԴ դեսպանատունը և ռուսնե՞րը
19.05.2017 | 00:40

Վրդովված հատուկենտ գրառումներ և տեսանյութեր եմ տեսնում ԱՄՆ-ում Էրդողանի այցի կապակցությամբ հայ, քուրդ, թուրք, եզդի խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծելու մասին:


Տարօրինակ է ու նաև հասկանալի, որ Միացյալ Նահանգների «փառապանծ» և արդարամիտ» ոստիկանները գրեթե ոչինչ չեն ձեռնարկում։
Հարձակվող բոլոր թուրքերը հագնված են նույնանման, երիտասարդ են, ֆիզիկապես պարապած ու ամրակազմ, և տպավորությունս այն է, որ նախապես պլանավորված ու կազմակերպված էր այդ «ռազմական օպերացիան»։


Սակայն, զարմանալի է, որ օվկիանոսները հատող և երևանյան փողոցների երթերին մասնակցող սրտացավները, ամերիկաներում զանազան ծրագրերով կրթված քաղաքական գործիչներն ու ակտիվիստները, Հայաստանի և Արցախի մասին «գերմտահոգները», ծռմռվածները չեն լցվել փողոցներն ու ձայնները կտրել են:
Թե՞ նրանց ատելության օբյեկտը միայն Ռուսաստանն է, ՌԴ դեսպանատունը և ռուսները։


Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ