Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հավատանք. ճարնե՞րս ինչ

Հավատանք.  ճարնե՞րս ինչ
19.05.2017 | 13:19

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի հավաստմամբ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքներն այսուհետ համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Թե ինչու է ըմբշամարտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ, ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, որի օրոք հայկական ըմբշամարտը փայլուն արդյունքներ է արձանագրել, հրաժարվել ոլորտի սպասարկումից, հոդաբաշխ բացատրություն, իհարկե, ոչ ոք չի տա, իսկ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է, թեպետ ամեն ինչ լավ էլ պարզ է: Փաստը մնում է փաստ, որ այս մարզաձևն էլ ծանրացավ Գագիկ Ծառուկյանի ուսերին:

Թե դրանից նրա քսակը որքան կլղարի, դժվար է ասելը, սակայն արդյո՞ք ըմբշամարտի մեր հավաքականները կունենան այն անհոգ կյանքը, որն ապահովվում էր Սամվել Կարապետյանի առատ հատկացումների շնորհիվ, ցույց կտան ժամանակն ու արդյունքները, իսկ մեզ մնում է զինվել համբերությամբ ու հավատալ նախարար Հրաչյա Ռոստոմյանի խոսքերին, որ մարզաձևը «մշտապես գտնվելու է սպորտի ոլորտի ղեկավարության տեսադաշտում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ