ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բակո Սահակյանը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին

Բակո Սահակյանը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին
08.06.2017 | 16:47

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգևներով պարգեւատրման և բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների և պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության ու գիտության ոլորտներին, հավելելով, որ խելացի ու ժամանակակից երիտասարդներ դաստիարակելը մեր պետության գերխնդիրներից է, որի լուծման ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, և այդ աշխատանքը կրելու է շարունակական բնույթ: «Վստահ եղեք` ձեր ստացած կրթությունը կօգնի դառնալ լավ մասնագետներ, զբաղվել սիրած աշխատանքով եւ արժանի ներդրում ունենալ ձեզ շրջապատող իրականության մեջ»,- շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 4124

Մեկնաբանություններ