Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վարչապետի ու նախագահի հարաբերությունները հարգալից, աշխատանքային են

Վարչապետի ու նախագահի հարաբերությունները հարգալից, աշխատանքային են
12.06.2017 | 16:15

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պատասխանեց. «Շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական»:

Ինչո՞ւ հրաժարականի մասին լուրեր ծագեցին հարցին վարչապետն արձագանքեց, թե չի կարող ասել։ Նա ժխտել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իր և Սերժ Սարգսյանի միջև հակասություններ կան՝ «Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ: Դա ճիշտ չէ»:

Դիտվել է՝ 2875

Մեկնաբանություններ