ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արծրուն Հովհաննիսյանը՝ վթարի ենթարկված զինծառայողների մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ վթարի ենթարկված զինծառայողների մասին
24.06.2017 | 13:56

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հաղորդում այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարից։ «Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության»,- Facebook-յան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։


Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, վաղ առավոտյան կողաշրջվել է ՊՆ համարանիշերով ավտոբուսը, որում եղել է 14 զինծառայող:

Դիտվել է՝ 6008

Մեկնաբանություններ