Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռուսաստանը նախաձեռնում է բլոգեր Լապշինի արտահանձնման գործընթացը

Ռուսաստանը նախաձեռնում է բլոգեր Լապշինի արտահանձնման գործընթացը
22.07.2017 | 15:57

ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է նախաձեռնելու Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ռուսաստան վերադարձնելու գործընթաց, եթե նա նման ցանկություն ունի՝ հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:


Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, թե Լապշինի արտահանձնման հարցով այժմ բանակցություններ են ընթանում: Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգերին: Դատավճռի հրապարակումից հետո Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, թե Մոսկվան շարունակելու է պաշտպանել բլոգերի իրավունքները: Լապշինի ազատազրկումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» ընդգծել է՝ «Լապշինը չպետք է բանտ նստի վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»։

Դիտվել է՝ 3256

Մեկնաբանություններ