Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան
22.07.2017 | 15:58

Հրաչյա Հարությունյանը չորս տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան՝ պատժի մնացած մասն այստեղ կրելու համար: Ըստ արդարադատության նախարարության, դատապարտյալի փոխանցումից հետո, ըստ Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի Հայաստանի դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

Նախարարությունը նշում է, որ Ռուսաստանի դատարանի դատավճիռը ճանաչելուց և կատարման ուղարկելուց հետո պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ