ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իսրայելը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել

Իսրայելը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել
27.07.2017 | 22:47

Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարներից մեկը՝ Իսրայելը, պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին, սակայն դա կախված է գնային առաջարկից ու այլ գործոններից՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


«Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, հրապարակավ էլ հնչել է՝ իրենք պատրաստ են բոլորին վաճառել, այդ թվում` մեզ: Ռազմական համագործակցության ոլորտում մենք ունենք մեր ձևաչափը, դա ՀԱՊԿ-ն է, բացի դրանից մենք նաև որոշակի ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց նա, հավելելով, որ Իսրայելից զենքի ձեռքբերումը կախված է գնային առաջարկից:


Շավարշ Քոչարյանն ընդունեց՝ հայ-իսրայելական հարաբերություններում կան դժվարություններ: «Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների միջև կան շատ ընդհանրություններ: Իհարկե՝ կան նաև կնճռոտ ծալքեր: Եվ շատ կարևոր է, որ լինի երկխոսություն, որպեսզի պետությունները, այնուամենայնիվ, միմյանցից մեկուսացված չլինեն, և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Տեսանյութ

Իսրայելը պատրաստ է բոլորին զենք վաճառել, այդ թվում՝ Հայաստանին. Փոխարտգործնախարար (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 3463

Մեկնաբանություններ