ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փհենյանը մտադիր է միջուկային փորձարկումները շարունակել

Փհենյանը մտադիր է միջուկային փորձարկումները շարունակել
06.09.2017 | 11:59

Չնայած միջազգային հանրության քննադատությանը՝ Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե մտադիր է շարունակել միջուկային փորձարկումները և նորանոր «նվերներ» մատուցել ԱՄՆ-ին: «Ես հպարտ եմ հայտարարել, որ ընդամենը երկու օր առաջ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը հաջողությամբ իրականացրեց ջրածնային ռումբի փորձարկում, որը կարող է տեղադրվել միջմայրցամաքային հրթիռների վրա: Սա ևս մեկ քայլ է Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժն ամրապնդելու ուղղությամբ և նվեր-ծանրոց՝ ԱՄՆ-ի համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հան Տաե Սոնգը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ հրավիրված հրատապ նիստում խստորեն դատապարտել է Փհենյանի հերթական միջուկային փորձարկումը, որն ամենահզորն էր մինչ օրս անցկացվածների մեջ: ԱՄՆ-ը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Փհենյանի նկատմամբ՝ չբացառելով ռազմական միջամտության հնարավորությունը: Ռուսաստանն ու Չինաստանը հորդորում են դիվանագիտական լուծումներ գտնել:


ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վալերի Նեբենզյան ասել է. «Կորեական թերակղզու խնդիրը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Հաշվի առնելով օր օրի թեժացող իրավիճակը՝ անհրաժեշտ է սառնասրտություն պահպանել և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը»:

Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ