Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Փարիզը 2024-ի օլիմպիական մայրաքաղաք, Լոս Անջելեսը` 2028-ի

Փարիզը 2024-ի օլիմպիական մայրաքաղաք, Լոս Անջելեսը` 2028-ի
14.09.2017 | 14:19

Փարիզը և Լոս Անջելեսը հաստատվեցին 2024-ի և 2028-ի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ: 2024-ի և 2028-ի օլիմպիական մայրաքաղաքներ դառնալու հայտ էին ներկայացրել նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը: Փարիզն օլիմպիական խաղերն ընդունել է 1900-ին ու 1920-ին, Լոս Անջելեսը` 1932-ին ու 1984-ին: 2020-ի օլիմպիական խաղերը կընդունի Տոկիոն:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ