ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուս-պակիստանյան զորավարժություններ Հյուսիսային Կովկասում

Ռուս-պակիստանյան զորավարժություններ Հյուսիսային Կովկասում
25.09.2017 | 16:17

Հյուսիսային Կովկասում ռուս-պակիստանյան զորավարժություններին մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի կազմում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները: Վարժանքներն ընթանում են Կարաչաևո-Չերքեզիայի Հանրապետության տարածքում գտնվող «Նիժնի Արխիզ» զորավարժարանում:

Զորավարժություններին մասնակցում են 200 զինծառայողներ: Ռուսաստանյան և պակիստանյան ստորաբաժանումները հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու են հակաահաբեկչական գործողությունների և պատանդների ազատագրմանն ուղղված գործողությունների վրա:

Դիտվել է՝ 4875

Մեկնաբանություններ