ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանը ռուսական զենք ձեռք բերելու նպատակով 100 մլն դոլար վարկ կվերցնի Ռուսաստանից

Հայաստանը ռուսական զենք ձեռք բերելու նպատակով 100 մլն դոլար վարկ կվերցնի Ռուսաստանից
13.10.2017 | 08:47

Կառավարությունը հաստատեց Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը։ Ըստ համաձայնագրի, վարկը օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։


Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով։ Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022-ին: Մարումը պետք է կատարվի 15 տարում՝ սկսած 2023-ից տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

Դիտվել է՝ 2741

Մեկնաբանություններ