ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վիգեն Սարգսյան. Կամավորները նույնպես կանցնեն ԶՈՒ հրամանատարության տակ

Վիգեն Սարգսյան. Կամավորները նույնպես կանցնեն ԶՈՒ հրամանատարության տակ
23.10.2017 | 22:46

Կամավորները նույնպես կանցնեն ԶՈՒ հրամանատարության տակ` հոկտեմբերի 23-ին ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Մեր ժողովրդին երբեք օտար չի եղել կամավորական շարժումը։ Եվ զորակոչի ոչ ենթակա անձինք նույնպես կարող են մասնակցել երկրի պաշտպանությանը։ Բայց կամավորությունը պետք է ավարտվի զինկոմիսարիատի դռների մոտ։ Հենց որ քաղաքացին գրանցվում է, նա ստանում է զինծառայողի բոլոր իրավունքները»,- ասաց նախարարը։

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ