ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը դեռ քննարկվում է

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը դեռ քննարկվում է
26.10.2017 | 12:43

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանձնաժողովի օրակարգում, որ երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն իրականացման ուղղությամբ:

Մասնավորապես, անդրադարձել է հայ-իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին: Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը և մի շարք այլ հարցերի: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին՝ Ռուսաստանից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի համար: Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փոխգործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին: Զրուցակիցները նաև պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ