Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վահրամ Բաղդասարյան. Այն քննադատությունները, որոնք հնչում են այդ անձի նկատմամբ, հիմքեր չունեն

Վահրամ Բաղդասարյան. Այն քննադատությունները, որոնք հնչում են այդ անձի նկատմամբ, հիմքեր չունեն
20.11.2017 | 23:34

Կարեն Կարապետյանի հասցեին հնչող քննադատությունները հիմքեր չունեն` ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով քառօրյայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններին: Բաղդասարյանը նշեց, որ դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում քննարկվում էր երկրի ամենագլխավոր օրենքը և բնական է, որ ընդդիմադիրներն իրենց համապատասխան կեցվածքը պետք է դրսևորեն. «Այլ հարց է՝ ինչքանով է դա օբյեկտիվ, ինչքանով ոչ»: Դիտարկմանը, թե ինչու՞ ՀՀԿ-ն բյուջեի քննարկման ժամանակ չպաշտպանեց վարչապետին, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց նախ, որ ինքն առհասարակ չի հիշում բյուջեի որևէ մի քննարկում, որն ուղեկցվել է պաշտպանական ելույթներով, ապա պնդեց, որ իրենք պաշտպանել են ու շարունակում են պաշտպանել բյուջեի նախագիծը:

Ճշտող հարցին, թե Հանրապետականը պաշտպանում է բյուջե՞ն, թե՞ կառավարությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բյուջեն ներկայացրել է կառավարությունը, իսկ կառավարությունը միայնակ չէ: Դա թիմային բյուջե է, որը թիմով ենք սարքել: Վարչապետին պաշտպանում ենք: Նա 15-20 տարի զբաղվել է բիզնեսով, և այն քննադատությունները, որոնք հնչում են այդ անձի նկատմամբ, հիմքեր չունեն»:

Դիտվել է՝ 5493

Մեկնաբանություններ